«Ֆիորենտինայի» հարձակվող Դուշան Վլահովիչը կարող է կարիերան շարունակել Լա լիգայում։ 21-ամյա սերբ ֆուտբոլիստին ձեռք բերելու մտադրություն ունի Մադրիդի «Ռեալը»։ Այս մասին հաղորդում է El Nacional-ը։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ «Արքայական ակումբը» ի դեմս Վլահովիչի՝ այլընտրանք է տեսնում Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդին։
Նշվում է, որ եթե «Ռեալը» չկարողանա ձեռք բերել նորվեգացուն, կդիտարկի «Ֆիորենտինայի» հարձակվողի տարբերակը։