Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում «Կադիսը» հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարի արդյունքում հաղթեց «Սպորտինգին» և դուրս եկավ քառորդ եզրափակիչ։
Հանդիպման հիմնական և լրացուցիչ ժամանակներում գոլեր չգրանցվեցին, իսկ 11-մետրանոցներով «Կադիսը» հաղթեց 4-2 հաշվով։
Հայաստանի հավաքականի և «Կադիսի» պաշտպան Վարազդատ Հարոյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը։