Անգլիայի Պրեմիեր Լիգայի 22-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» մրցակցի հարկի տակ 2-2 հաշվով ոչ-ոքի խաղաց «Ասթոն Վիլայի» հետ։
6-րդ րոպեին մանկունիանցիներին առաջ մղեց Բրունո Ֆերնանդեշը։ 67-րդ րոպեին պորտուգալացին դարձավ դուբլի հեղինակ։
77-րդ րոպեին Ջեյկոբ Ռեմսին կրճատեց հաշվի տարբերությունը։ Հինգ րոպե անց հանդիպման «վերջակետը» դրեց «Ասթոն Վիլայի» նորեկ Ֆելիպե Կոուտինյոն՝ 2-2։
«Մանաչեսթեր Յունայթեդը» 32 միավորով զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը։ «Ասթոն Վիլան» 23 միավորով 13-րդ տեղում է։