Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Սոլոմոն Իմե Ուդոն միացել է «Ակտոբեին»: Այս մասին հայտնում է ղազախ լրագրող Այդին Կոժախմետը:
«Շախտյորի» և «Ատիրաուի» նախկին ֆուտբոլիստն արդեն միացել է «Ակտոբեին», որը Թուրքիայում ուսումնամարզական հավաք է անցկացնում:
«Երբ ամբողջ թիմը հավաքվի Անթալիայում և ժամանի նաև ակումբի ղեկավարությունը, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանը պայմանագիր կկնքի «Ակտոբեի» հետ»,- նշում է աղբյուրը: