«Արսենալն» ու «Ֆիորենտինան» բանակցություններ են վարում հարձակվող Դուշան Վլահովիչի տրանսֆերի շուրջ։
Ինչպես տեղեկացնում է The Independent-ը, «զինագործները» մտադիր են տրանսֆերի շուրջ համաձայնության գալ հունվարին։ Այս դեպքում «մանուշակները» պահանջում են 60 միլիոն եվրո վճարել ձմռանը, իսկ մնացած 15 միլիոնը՝ ամռանը։
Նշվում է, որ «Արսենալը» համաձայն է խաղացողի համար վճարել 75 միլիոն եվրո, սակայն ցանկանում է պայմանավորվել վճարման այլ համակարգի շուրջ։
Բացի այդ, նշվում է նաև, որ «Ֆիորենտինան» և ինքը՝ Վլահովիչը, կցանկանային սպասել մինչև ամառ, որպեսզի ձեռքի տակ ավելի շահավետ տարբերակներ ունենան:
























































