«Կադիսն» իր պաշտոնական կայքում երեկ հայտարարել էր գլխավոր մարզիչ Ալվարո Սերվերայի պաշտոնանկության մասին:
Ինչպես տեղեկացնում է իսպանական ակումբի պաշտոնական կայքը, թիմի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Սերխիո Գոնսալեսը։
Նշենք, որ մասնագետի նախկին աշխատավայրը եղել է «Վալյադոլիդը», որտեղ նա աշխատել է 2018 թվականի ապրիլից մինչև 2021 թվականի ամառ։
Հիշեցնենք, որ «Կադիսը» քսան խաղից հետո վաստակել է տասնչորս միավոր և նախավերջին տեղում է։
OFICIAL | Sergio González, nuevo entrenador del #CádizCF
¡Bienvenido, @sergio8gonzalez!
👉 https://t.co/qJ2jbZHmdy pic.twitter.com/4GPLq6tDzW
— Cádiz Club de Fútbol (@Cadiz_CF) January 11, 2022