«Սաութհեմփթոնի» ալբանացի հարձակվող Արմանդո Բրոյան գոլի հեղինակ է դարձել ԱՊԼ-ի 18-րդ տուրի՝ «Բրենտֆորդի» դեմ խաղում։ Հանդիպումը կայացել է հունվարի 11-ին և ավարտվել 4-1 հաշվով՝ հօգուտ «սրբերի»։
20 տարեկան 123 օրական հասակում Բրոյան դարձավ Պրեմիեր լիգայի պատմության ամենաերիտասարդ խաղացողը, ով գոլ խփեց իր ակումբի կազմում առաջին չորս տնային խաղերից յուրաքանչյուրում, հայտնում է Պրեմիեր լիգայի մամուլի ծառայությունը: Բացի այդ, Արմանդոն «Չելսիի» նախկին հարձակվող Դիեգո Կոստայից հետո առաջին խաղացողն է, ով հասել է նման արդյունքի։
Հարձակվողը պայմանագիր ունի «Չելսիի» հետ և վարձավճարով է հանդես գալիս «Սաութհեմփթոնում»:
Այս մրցաշրջանում նա Պրեմիեր լիգայում անցկացրել է 16 խաղ, դարձել 5 գոլի և գոլային փոխանցման հեղինակ։