«Նյուքասլը» տրանսֆերային առաջարկ է պատրաստում «Բենֆիկային»՝ հարձակվող Դարվին Նունեսի համար, հայտնում է O Jogo-ն:
Ի սկզբանե «կաչաղակները» պատրաստ էին 22-ամյա ուրուգվայցու համար վճարել 40 միլիոն ֆունտ ստերլինգ։
Այժմ անգլիական ակումբը պատրաստ է առաջարկել 50 միլիոն ֆունտ ստերլինգ, սակայն «Բենֆիկան» պատրաստ չէ բաց թողնել հարձակվողին մրցաշրջանի կեսից։
Նունեսը պատրաստվում է փոխարինել Կալում Ուիլսոնին «Նյուքասլում», ով երկար ժամանակով դուրս է մնացել շարքից վնասվածքի պատճառով: