«Տոտենհեմի» կիսապաշտպան Տանգի Նդոմբելեն կարող է տեղափոխվել Ա Սերիա։
Ինչպես տեղեկացնում է լրագրող Ժյուլիեն Մայնարը, ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Ռոման»։ Ըստ աղբյուրի՝ Նդոմբելեին ձեռք բերելու մեջ շահագրգռված է անձամբ «գայլերի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն։
«Յուրահատուկն» արդեն իսկ հեռախոսազրույց է ունեցել ֆուտբոլիստի հետ և քննարկել հնարավոր տեղափոխությունը։ Կիսապաշտպանի ծառայություններով հոտաքրքրված է նաև «Նապոլին»։