«Բարսելոնայի» կիսապաշտպան Սեխիո Բուսկետսը խոսել է արդեն այսօր կայանալիք Էլ Կլասիկոյի մասին։
«Մենք մեծ ցանկություն ունենք՝ գավաթը նվաճելու։ Հաջողությունը բոլորիս լրացուցիչ վստահություն կհաղորդի։
Իսպանիայի առաջնության առաջին խաղում մենք զիջեցինք «Ռեալին», բայց առանձին դրվագներով վատ չէինք խաղում։ Համեմատած հոկտեմբեր ամսվա՝ մենք ֆիզիկապես բարելավվել ենք մեր մարզավիճակը։
ՀԱվատում ենք մեր «որդեգրած» խաղաոճին և հույս ունենք, որ կկարողանանք շատ գոլային պահեր ստեղծել։ «Ռեալի» հետ անհաջող խաղերի շարքը մենք մոռանալ կտանք՝ մեկնարկային սուլիչից սկսած»,- այս մասին կիսապաշտպանը նշել է Mundo Deportivo-ի հետ զրույցի ընթացքում։
Սուպերգավաթային հանդիպումը կմեկնարկի ժամը 23։00-ին։