«Նյուքասլն» ուզում է ձեռք բերել ՄՅՈՒ-ի ու «Էվերթոնի» նախկին կիսապաշտպան Մարուան Ֆելաինիին։ Այս մասին հաղորդում է La Derniere Heure-ն։
Բելգիացին «կարմիր սատանաների» կազմից հեռացել է 2019-ին ու միացել չինական «Շանդուն Լունենին», իսկ վերջերս թիմի հետ պայմանագիրը երկարաձգել մինչև 2025 թվական։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ «Նյուքասլը» կարող է ֆուտբոլիստին գայթակղել ԱՊԼ վերադառնալու հնարավորությամբ։ Նշվում է, որ «Գալաթասարայը» և «Բեշիքթաշը» նույնպես հետաքրքրված են նրա ծառայություններով։