Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը խոսել է «Բարսելոնայի» դեմ վաղը կայանալիք հանդիպման մասին։
«Ինչպես միշտ, մենք ցանկանում ենք հաղթել բոլոր մրցաշարերում։ Մրցաշրջանի մեկնարկն ինձ համար դժվար ստացվեց, քանի որ երբեք մրցաշրջանի մեկնարկային հատվածում ծանր վնասվածք չէի ունեցել։ Անցած մրցաշրջանի ընթացքում ուժեղ ցավեր ունեի։
Իսկապես այս մրցաշրջանում մենք ավելի լավ տեսք ունենք, քան «Բարսելոնան», սակայն իմ ունեցած փորձը հուշում է, որ Էլ Կլասիկոյում ֆավորիտներ չկան։
Չեմ կարող ասել, թե Չավին ինչ է փոխել կատալոնական ակումբում, քանի որ չեմ նայում նրանց մասնակցությամբ հանդիպումները։ Մենք ժամանակ չունենք ամբողջ օրը հեռուստացույցով ֆուտբոլ նայելու, դրա փոխարեն կենտրոնացած ենք մեր ելույթների վրա։
Վերջին շրջանում բավականին դրական փոփոխություն կա մեր խաղում։ Պարտավոր ենք այսպես շարունակել մինչև մրցաշջանի ավարտը, քանի որ տիտղոս նվաճելուն դեռ ժամանակ կա, չհաշված սուպերգավաթը (ժպտում է)»,- նշել է գերմանացի ֆուտբոլիստը։
Հիշեցնենք, որ Իսպանիայի սուպերգավաթի շրջանակում «Ռեալը» և «Բարսելոնան» կմրցեն հունվարի 12-ին՝ ժամը 23։00-ին։