«Այաքսը» հետաքրքրված է Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Անդրեյ Լունինի ծառայություններով, հաղորդում է Defensa Central-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ նիդեռլանդական ակումբը 22-ամյա ուկրաինացուն դիտարկում է որպես Անդրե Օնանայի հնարավոր փոխարինող, ով կարիերան կշարունակի «Ինտերում»։
Հաղորդվում է, որ «Ռեալը» չի խանգարի Լունինի հեռանալուն և պատրաստ է նրան վարձավճարով տալ «Այաքսին»։
2021/22 մրցաշրջանում Լունինը «Ռեալի» կազմում անցկացրել է 1 հանդիպում։ Transfermarkt պորտալը դարպասապահի տրանսֆերային արժեքը գնահատում է 2 միլիոն եվրո։