«Կայրաթի» նախկին հարձակվող Վագներ Լավը պատրաստվում է պայմանագիր կնքել Հնդկաստանի Սուպերլիգայի եռակի չեմպիոն «Իսթ Բենգալի» հետ, հաղորդում է Vesti.kz-ն։
Աղբյուրի տեղեկություններով՝ բրազիլացին պաշտոնական առաջարկ է ստացել Կալկաթան ներկայացնող ակումբից։
Նախկինում տեղեկություններ էին հայտնվել, որ հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է Դանիայի առաջնության առաջատարներից մեկը՝ «Միդտյուլանդը»։
27-ամյա Լավը նոյեմբերի վերջին պաշտոնապես հրաժեշտ է տվել «դեղին-սևերին». նա «Կայրաթում» հանդես է եկել 2020 թվականի ամռանից։