«Զենիթի» հարձակվող Սերդար Ազմունը կարող է կարիերան շարունակել Ա Սերիայում։ Այս մասին հայտնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն։
Աղբյուրի տեղեկություններով՝ իրանցու ծառայություններով հետաքրքրված է «Յուվենտուսը»։ Այս ուշադրության պատճառն է դարձել Ֆեդերիկո Կիեզայի վնասվածքը, ով խաչաձև կապանների վնասվածքի պատճառով չի կարող օգնել իր թիմին առնվազն մինչև մրցաշրջանի ավարտ։
«Յուվենտուսը» տարբերակ է փնտրում նոր խաղացող գնելու համար. բացի այդ, թուրինյան ակումբն ունի ազատ տեղ ոչ ԵՄ երկրների խաղացողների համար:
27-ամյա խաղացողի գործող պայմանագիրը «Զենիթի» հետ նախատեսված է մինչև 2022 թվականի ամառ։ Հավելենք, որ իրանցի ֆուտբոլիստի հետ ցանկանում է պայմանագիր կնքել նաև «Լիոնը»։
























































