Ֆրանսիական ՊՍԺ-ն հետաքրքրված է «Չելսիի» պաշտպան Անտոնիո Ռուդիգերի ծառայություններով, ում պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ ավարտվում է 2022 թվականի ամռանը։ Փարիզցիները գերմանացի ֆուտբոլիստին առաջարկում են տարեկան 7 միլիոն եվրո աշխատավարձ, հաղորդում է Get French Football News-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 28-ամյա Ռուդիգերը դեռ նախընտրում է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ», չնայած այն հանգամանքին, որ ֆրանսիական ակումբի ֆինանսական առաջարկն ավելի բարձր է։ Ռյուդիգերի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում նաև «Բավարիան»:
Ռուդիգերը «Չելսիին» է միացել 2017 թվականին։
























































