Ա Սերիայի 21-րդ տուրում «Ինտերը» 2-1 հաշվով հաղթեց «Լացիոյին»։
30-րդ րոպեին հաշիվը բացեց Ալեսանդրո Բաստոնին։ Հինգ րոպե անց Չիրո Իմմոբիլեն կարողացավ խփել պատասխան գոլը։ 67-րդ րոպեին Միլան Շկրինյարը երկրորդ գոլը խփեց «արծիվների» դարպասը՝ հաղթանակ պարգևելով «ներաձուրիներին»։
«Ինտերը» վաստակեց 49 միավոր և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը։ «Լացիոն» 32 միավորով 8-րդ տեղում է։