«Օլիմպիակոսի» և Մոլդովայի հավաքականի պաշտպան Օլեգ Ռյաբչուկը կարող է տեղափոխվել Ուկրաինայի Պրեմիեր Լիգա։
Ինչպես տեղեկացնում է Sportime-ն, 23-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Դոնեցկի «Շախտյորը»։
Ըստ աղբյուրի՝ «հանքափորները» ցանկանում են գործարքն իրականացնել առաջիկա ամռանը։ Վերջինիս տրանսֆերային արժեքը գնահատվում է երեք միլիոն եվրո։
Ընթացիկ մրցաշրջանում Ռյաբչուկը հունական գրանդի կազմում մասնակցել է 28 հանդիպման։ Եվս 31 հանդիպում պաշտպանն անցկացրել է Մոլդովայի հավաքականի կազմում։