Մադրիդի «Ռեալի» հարձակվող Գարեթ Բեյլը կարող է վերադառնալ Անգլիայի Պրեմիեր լիգա։ Ուելսցու ծառայություններով հետաքրքրված է «Սաութհեմփթոնը», որի կազմում ֆուտբոլիստը հանդես է եկել կարիերայի սկզբում, տեղեկացնում է El Nacional-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Բեյլը դեմ չէ «Սաութհեմփթոն» վերադառնալուն, որի սանն է։ Գարեթի պայմանագիրը «Ռեալի» հետ ավարտվում է 2022 թվականի ամռանը։ Արքայական ակումբը մտադիր չէ երկարաձգել համագործակցությունը ուելսցի հարձակվողի հետ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ռեալը» չի պատրաստվում երկարաձգել պայմանագրերը Մարսելոյի, Իսկոյի ու Գարեթ Բեյլի հետ, ուստի ամռանը նրանք կլքեն Մադրիդը ազատ գործակալի կարգավիճակով։
Այս մրցաշրջանում Բեյլը Մադրիդի «Ռեալի» կազմում երեք հանդիպում է անցկացրել Իսպանիայի առաջնությունում և դարձել մեկ գոլի հեղինակ։