«Մանչեսթեր Յունայթեդն» իր պաշտոնական կայքում հայտարարել է, որ անգլիական ակումբի նոր գործադիր տնօրենը կդառնա Ռիչարդ Առնոլդը։
Առնոլդն փետրվարի 1-ից կփոխարինի Էդ Վուդվորդին, ում հեռանալու մասին հայտնի դարձավ դեռ անցյալ տարվա ապրիլին։
Վուդվորդը «Մանչեսթեր Յունայթեդում» աշխատում էր 2005 թվականից, իսկ 2012 թվականին դարձել է ակումբի գործադիր տնօրենը։
Առնոլդը «Մանչեսթեր Յունայթեդ» հոլդինգի գործադիր տնօրենն է և նախկինում եղել է մանկունիանցիների կոմերցիոն տնօրենը: