«Բարսելոնայի» մարզական տնօրեն Մաթեու Ալեմանին հայտարարել է, որ ակումբը մտադիր չէ նոր հանդիպումներ ունենալ ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեի ներկայացուցիչների հետ, որի պայմանագիրն ակումբի հետ մրցաշրջանի վերջում ավարտվում է.
«Ուսման Դեմբելեի և նրա գործակալի հետ հանդիպում նախատեսված չէ: Նրանք գիտեն մեր դիրքորոշումն ու «Բարսելոնայի» որոշումը: Մենք չենք կարող այս հարցը շատ երկար ձգձգել:
Սպասում ենք, որ Դեմբելեն վերջնական պատասխան տա մեր առաջարկին»,- Ալեմանիի խոսքերն է փոխանցում Ֆաբրիցիո Ռոմանոն Թվիթերի իր էջում:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 24-ամյա Դեմբելեի ներկայացուցիչը «Բարսելոնային» պահանջներ է ներկայացրել նոր պայմանագրի շուրջ, այդ իսկ պատճառով բանակցությունները ձգձգվում են:
























































