«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին ասել է, որ ակումբը դեռևս չի կարողանում թիմում հայտավորել նորեկ Ֆերան Տորեսին, ով այս շաբաթ գնվել է «Մանչեսթեր Սիթիից»:
«Ֆերանը լուրջ վնասվածք ունի, բայց նա ֆանտաստիկ կերպով նվիրված է իր աշխատանքին, նա շատ բան կտա մեր թիմին, ես դրանում կասկած չունեմ։ Նա կարող է խաղալ տարբեր դիրքերում, ես շատ գոհ եմ այն ամենից, թե ինչ արեց ակումբը նրան ձեռք բերելու համար։
Տեսնենք, թե ինչպես գործերը կընթանան աշխատավարձերի շեմի վերաբերյալ: Մի քանի խաղացողներ պետք է հեռանան թիմից։
Եթե մենք համոզենք Դեմբելեին ստորագրել նոր պայմանագիրը և իջեցնել նրա աշխատավարձը, ապա դա մեզ թույլ կտա հայտավորել Տորեսին։ Հույս ունենք, որ դա կստացվի»,- Չավիի խոսքերն է մեջբերում Goal-ը։
























































