«Նապոլիի» կիսապաշտպան Լորենցո Ինսինյեն համաձայնության է եկել «Տորոնտոյի» հետ պայմանագրի հարցում:
Ըստ Corriere dello Sport-ի՝ իտալացին MLS-ում կվաստակի 15 մլն եվրո՝ մինչ հարկերի վճարումը (մաքուր՝ 8 մլն եվրո մեկ մրցաշրջանում, գումարած բոնուսներ): Բացի այդ, «Տորոնտոն» կվճարի կիսապաշտպանի տան, մեքենայի ու թռիչքների համար։
Ինսինյեն կանադական ակումբ կտեղափոխվի 2022 թվականի ամռանը՝ ազատ գործակալի կարգավիճակով։
Ընթացիկ մրցաշրջանում 30-ամյա ֆուտբոլիստը Ա Սերիայում անցկացրել է 15 խաղ, դարձել 4 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։