«Բարսելոնայի»՝ կիսապաշտպան Ուսման Դեմբելեի հետ նոր պայմանագրի շուրջ բանակցություններն անհաջող են ընթանում:
Իմանալով ստեղծված իրավիճակի մասին՝ գործակալները «Բարսային» առաջարկել են պայմանագիր կնքել «Չելսիի» կիսապաշտպան Հաքիմ Զիեշի, «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Անտոնի Մարսիալի և «Տոտենհեմի» կիսապաշտպան Բրայան Հիլի հետ՝ որես ֆրանսիացուն փոխարինողներ: Այս մասին հայտնում է լրագրող Ջերարդ Ռոմերոն:
Հաղորդվում էր, որ Դեմբելեն մեկ տարվա համար 40 մլն «կեղտոտ» աշխատավարձ է պահանջում և 20 մլն եվրո՝ որպես պարգևավճար: Կատալոնական ակումբը պատրաստ չէ բավարարել այս պահանջները:
Ընթացիկ մրցաշրջանում 24-ամյա կիսապաշտպանը «Բարսելոնայի» կազմում բոլոր մրցաշարերում 8 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 2 գոլային փոխանցման հեղինակ: