ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն խոսել է Մադրիդի «Ռեալ» չստացված տեղափոխության մասին:
«Իհարկե։ Մադրիդի «Ռեալն» առաջարկ էր արել: Մարդիկ ասում են, որ ես մերժել եմ ՊՍԺ-ի հետ պայմանագիրս երկարաձգելու վեց կամ յոթ առաջարկ, բայց դա այդպես չէր։ Մարդիկ ասում են, որ ես չէի ուզում Լեոնարդոյի հետ որևէ բան քննարկել, մինչդեռ իրականում նախագահը `Նասեր Ալ-Խելաիֆին ցանկանում էր ինքը զբաղվել բոլոր հարցերով։ Իսկ, երբ ինձ ասում են, որ պետք է խոսել նախագահի հետ, ես չեմ հրաժարվում։ Ասում են նաև, որ հանդերձարանում տարաձայնություններ են եղել` նման բան նույնպես չկա։
Ես կապված եմ Փարիզին, այնպես որ, մտածում էի` եթե հեռանամ, ապա դա կլինի միայն «Ռեալի» համար»,- ասել է Մբապեն L’Équipe-ին տված հարցազրույցում։