«Ռեալի» կիսապաշտպան Էդուարդու Կամավինգան հայտնվել է «Լիվերպուլի» ուշադրության կենտրոնում։ Այս մասին հաղորդում է Marca-ն։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կարծում է, որ Կամավինգան կարող է իր ֆիզիկական տվյալներով ու ֆուտբոլային ագրեսիվությամբ խաղալ ԱՊԼ-ում։ Բայց «Ռեալը» հազիվ թե բաժանվի աշխարհի ամենահեռանկարային խաղացողներից մեկից։
19-ամյա Կամավինգան «Ռեալ» էր տեղափոխվել 2021 թվականի ամռանը։























































