«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը շնորհավորել է երկրպագուների Սուրբ Ծնունդն ու խոսել տոնի մասին։
«Սուրբծննդյան տոնի հետ կապված ինձ ամենից շատ դուր է գալիս այն, որ բոլորիս մոտ նույն զգացողությունն է, թե այն ինչպես պիտի անցնի։ Մենք ուզում ենք լինել մեր սիրելիների, ընկերների ու, հատկապես, ընտանիքների հետ։ Մենք բոլորս պատրաստ ենք ուղղակի վայելել սիրելիների հետ անցկացրած ժամանակը։
Վերջին տարիներին հասկացանք, որ նույնիսկ պարտադիր չէ, որ նրանք մեր կողքին լինեն․ բավական է Zoom-ով կամ մեկ այլ ծրագրով իրար զանգելը։ Հասկանում ես, որ կարևորը ոչ թե ուղղակի միասին լինելն է, այլ այն զգացողության, որ ունենում եք միասին լինելու պահին։ Դա ես ամենից շատն եմ սիրում։
Կարծում եմ՝ ամենակարևոր բաներից մեկն այս պահի ունեցածդ հաջողությունը գնահատել կարողանալն է։ Եթե վատ պահ է, փորձիր փոխել այն ու լավը դարձնել։ Այդպիսին է կյանքը»,-Կլոպի խոսքերն է փոխանցում ակումբի թվիթերյան էջը։
























































