Յուրաքանչյուր տարի գերմանական Bild-ը հարցումներ է անցկացնում Գերմանիայում և դրա սահմաններից դուրս գտնվող ֆուտբոլային «դեմքերի» մասին։
Այս անգամ Մյունխենի «Բավարիայի» լեգենդ Կառլ-Հայնց Ռումինիգեն որ տարվա «մարդ» պետք է համարվի Լուիս Կամպոսը, որը համարվում է Մադրիդի «Ռեալի» մարզական տնօրենի թեկնածուներից մեկը։
«Գերմանիայում քչերն են ճանաչում Կամպոսին, սակայն ես մեկ տարուց ավելի հետևում եմ նրա կատարած աշխատանքին։ «Մոնակոյում» աշխատելու տարիներին նա բացահայտեց այնպիսի ֆուտբոլիստների՝ ինչպիսիք են Մբապպեսն, Ֆաբինյոն, Բերնարդու Սիլվան։
Հետագայում Կամպոսը կարողացավ այդ ֆուտբոլիստներին մեծ գումարների դիմաց վաճառել և ստեղծել հսկայական ֆինանսական բազա։ Նույն հաջողությամբ Կամպոսը կարողացավ աշխատել նաև «Լիլլում»։
2020 թվականին Կամպոսը հեռացավ ֆրանսիական ակումբից, քանի որ վերջինս ունեցավ նոր ղեկավարություն»,- նշել է Ռումենիգեն։
Կամպոսը քաջածանոթ է «Արքայական ակումբի» նախագահ Ֆլորենտինո Պերեսին, քանի որ ժամանակին կարճ ժամանակով աշխատել է Մադրիդում։ Այս պահին Կամպոսի և «Ռեալի» միջև բանակցությունները դադարեցվել են, սակայն վերջինս մերժել է մի քանի ակումբների առաջարկ, որպեսզի կարողանա աշխատել իսպանական գրանդում։
























































