«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռիյադ Մարեզը գոլի հեղինակ է դարձել Պրեմիեր լիգայի 17-րդ տուրի «Լիդսի» դեմ խաղում։ Հանդիպումը կայացավ «Էթիհադ» մարզադաշտում և ավարտվեց 7:0 հաշվով՝ հօգուտ քաղաքաբնակների։
Սա Մարեզի 100-րդ խաղն էր Պրեմիեր լիգայում «Մանչեսթեր Սիթիի» կազմում։ Ինչպես հայտնում է OptaJoe-ն Twitter-ում, 30-ամյա ալժիրցին Պրեմիեր լիգայի պատմության մեջ առաջին խաղացողն է, ով գոլ է խփում երկու տարբեր ակումբների կազմում անցկացրած 100-րդ խաղում: Ավելի վաղ Մարեզը հանդես է եկել «Լեսթերում», որի կազմում Պրեմիեր լիգայում անցկացրել է 139 հանդիպում և դարձել 39 գոլի հեղինակ։
2 — Riyad Mahrez is the first player in Premier League history to score on his 100th appearance for two different sides in the competition (Man City & Leicester). Niche. #MCILEE
— OptaJoe (@OptaJoe) December 14, 2021























































