Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում շարունակվում է ծանրամարտի Աշխարհի առաջնությունը։
Հայաստանի ներկայացուցիչ Հակոբ Մկրտչյանը 96 կգ քաշային կարգի A խմբում, երկամարտում գրանցելով 370 կգ արդյունք (163+207), զբաղեցրել է 8-րդ տեղը: Այս քաշային կարգում չեմպիոն դարձավ Մոնտանո Պարեդեսը (Կոլումբիա)՝ 400 (187+213) կիլոգրամ։ Նշենք, որ 187 կգ-ն ռեկորդային է այս քաշային կարգի պոկում վարժությունում։
Հիշեցնենք, որ մեր մարզիկներից առաջինը Ռաֆիկ Հարությունյանն է մտել պայքարի մեջ։ Ռաֆիկը 81 կգ քաշային կարգում զբաղեցրել էր 8-րդ հորիզոնականը։
89 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Անդրանիկ Կարապետյանը, որը պոկում վարժությունում նվաճել էր փոքր ոսկե մեդալ, հրում վարժությունում զրո ստացավ և չկարողացավ երկամարտի արդյունքում դառնալ մեդալակիր։
Հայաստանի ներկայացուցիչ Դավիթ Հովհաննիսյանը 96 կգ քաշային կարգի B խմբում, երկամարտում գրանցելով 370 կգ արդյունք (165+205), զբաղեցրել է չորրորդ տեղը: