«Ուրարտուի» ֆուտբոլիստներ Արսեն Բեգլարյանը, Հակոբ Հակոբյանը, Էդգար Գրիգորյանն ու Սերգեյ Մկրտչյանը այսօր այցելել են Բերդի թիվ 1 հիմնական դպրոց՝ հանդիպելու տեղի աշակերտների հետ։
Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը։
«Հանդիպումն անցել է ջերմ մթնոլորտում, նրանք շրջե ել դպրոցի տարածքով, երեխաների հետ ֆուտբոլ խաղացել, իսկ վերջում սպորտային պարագաներ նվիրել նրանց։
Այս դպրոցի հետ համագործակցությունը կլինի շարունակական»,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ։