«Բարսելոնան» չինական «Բեյցզին Գուոան» ակումբի հետ համաձայնեցրել է կոնգոլեզցի հարձակվող Սեդրիկ Բակամբուի վարձակալությունը, սակայն վերջին պահին մտափոխվել է: Այս մասին հայտնում է Radio Catalunya-ն:
Ֆուտբոլիստն արդեն մեկնելիս է եղել Իսպանիա կատալոնացիների հետ պայմանագիր կնքելու համար, սակայն Հոնկոնգում նրա հետ կապ է հաստատել «Բարսելոնայի» մարզական տնօրեն Էրիկ Աբիդալն ու հայտնել է, որ «Բարսան» մտափոխվել է: Դրանից հետո Բակամբուն վերադարձել է Սեուլ, որտեղ «Բեյցզին Գուոանը» պատրաստվում է ասիական Չեմպիոնների լիգայի խաղին:
Հարձակվողը հումորով է արձագանքել այդ իրավիճակին. «Հեյ, Transfermarkt, իմ տրանսֆերների պատմության մեջ գրիր «Գրեթե, «Բարսելոնա» խնդրում եմ:
Շնորհակալ եմ Աստծուն ամեն ինչի համար:Ինչ բարի է, այն թող տեղի ունենա: Կտեսնվենք մեկ ուրիշ անգամ, Անտուան Գրիզման»,- գրել է ֆուտբոլիստը «Թվիթերում»:
Yo @Transfermarkt change my transfer history with "Almost @FCBarcelona" please 😅😂
— Cédric Bakambu (@Bakambu17) January 30, 2020
No matter what happens we trust the process.
Thank God for everything 🙏🏾
See you an other time @AntoGriezmann 😜 https://t.co/eeOzZMU7V2
28-ամյա Սեդրիկ Բակամբուն 2018 թվականից է հանդես գալիս «Բեյցզին Գուոանում»: Ավելի վաղ նա պաշտպանել է «Սոշոյի», «Բուրսասպորի» և «Վիլյառեալի» գույները: