Մարմնամարզության թիմային պայքարում, Ռուսաստանի հավաքականի կազմում Տոկիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Դալալոյանը Instagram-ի իր էջում պատմել է իր ապագայի մասին։
«Բարև ընկերներ։ Ուզում եմ պատասխանել ամենաշատ քննարկվող հարցին, թե արդյոք պատրաստվում եմ շարունակել մարզական կարիերաս։
Այո, վերջերս քիչ եմ մասնակցել մրցաշարերի, և այս ամենը հասկանալի է։ Նախ՝ ընտանիքս։ Պարզապես ժամանակ չկար վայելելու ընտանիքիս, երեխաներիս և սիրելի կնոջս ներկայությունը․ մենք շատ ժամանակ էինք անցկացնում միմյանցից հեռու։ Հիմա հիանալի ժամանակ է, երբ ես կարող եմ ընտանիքիս կողքին լինել:
Երկրորդ, այն վնասվածքը, որով հանդես էի գալիս Օլիմպիական խաղերում․ գաղտնիք չէ, որ վերականգնողական փուլը կարճ տևեց և այդքան կարճ ժամանակահատվածում նման վնասվածքները չեն անհետանում, պետք է ժամանակ տալ։
Երրորդ, այսքան տարի աշխատելուց հետո ամեն ինչ պետք է զրոյացնել, քանի որ այս ամբողջ ընթացքում ես ինքս ինձ առավելագույնը մեկ-երկու շաբաթ հանգիստ եմ տվել և այս ռեժիմով աշխատելն ուղղակի անհնար է։ Ես մի փոքր ժամանակ խնդրեցի հանգստանալու համար, և բոլորը հասկացան ինձ։ Հունվարից պատրաստվում եմ լիարժեք մարզումներ սկսել և լիովին վստահ կարող եմ պատասխանել, որ այո, շարունակելու եմ։ Ամեն ինչ կանեմ, որպեսզի հասնեմ Փարիզ 2024»,- գրել է Դալալոյանը։