Ֆրանսիայի առաջնության 14-րդ տուրի «Լիոն» — «Մարսել» հանդիպման գլխավոր մրցավարը ֆուտբոլիստ Դիմիտրի Պայեի հետ տեղի ունեցած միջադեպից հետո որոշել է չշարունակել խաղը։ Հանդիպումը հետաձգվել է։
Հանդիպման առաջին րոպեներին Մարսելի կիսապաշտպան Պայեն պատրաստվում էր իրացնել անկյունայինը, սակայն տրիբունաներից նրա վրա շիշ շպրտեցին, որը դիպավ ֆուտբոլիստի գլխին։
Պայեն երկար ժամանակ պառկել է խոտածածլին, որից հետո բժշկական օգնություն է ստացել։
Մրցավարը որոշում է կայացրել ընդհատել հանդիպումը և թիմերին ուղարկել է հանդերձարան։ Երկու ժամ անց որոշվել է հետաձգել հանդիպումը։
⚡ À peine deux minutes de jeu et déjà des incidents dans cet Olympico. Payet doit tirer le premier corner de la partie… mais reçoit un projectile dans la tête, avant de s’effondrer au sol. Le match est interrompu, les joueurs rentrent au vestiaire.
— RMC Sport (@RMCsport) November 21, 2021
























































