ՊՍԺ-ի կիսապաշտպան Լեոնարդո Պարեդեսը կարող է տեղափոխվել Ա Սերիա։
Ինչպես տեղեկացնում է Calciomercato-ն, արգենտինացու ծառայություններով հետաքրքրված են Թուրինի «Յուվենտուսը» և հռոմեական «Ռոման»։
Ըստ աղբյուրի՝ երկու ակումբներն էլ պատրաստվում են ՊՍԺ-ին առաջարկով դիմել արդեն առաջիկա հունվարին։
Պարեդեսի գործող պայմանագրի ժամկետը փարիզցիների հետ լրանում է 2023 թվականի ամռանը։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 22 միլիոն եվրո։
Հիշեցնենք, որ 27-ամյա ֆուտբոլիստը 2014-2017 թվականներին հասցրել է հանդես գալ «Ռոմայի» կազմում։
























































