ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն խոսել է թիմի պաշտպան Սերխիո Ռամոսի ապաքինման մասին։
«Ռամոսը աշխարհի առաջնության հաղթող է, բարձրակարգ ֆուտբոլիստ։ Դժվար է ընդունել այն, որ նա խաղում է ոչ այնքան շատ, որքան կցանկանայինք, բայց նա համառորեն աշխատում է ու առաջընթաց ունենում։
Պիտի հանգստություն պահպանենք, քանի որ Սերխիոն հանգիստ է, իսկ դա նշանակում է, որ նա շուտով կազմ կվերադառնա։ Նա այս շաբաթ 3 լիարժեք մարզում է անցկացրել։ Գերազանց գլուխ է բերում ծանրաբեռնվածությունը, դա կարևոր քայլ է խաղադաշտ վերադառնալու համար»,- Պոչետինոյի խոսքերն է փոխանցում Goal-ը։
























































