ՄՅՈՒ-ի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն միջազգային դադարից վերադառնալուց հետո գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում։
«Եվս մեկ անգամ քրտնաջան աշխատելու և ուղղակի գործն ավարտին հասցնելու ժամանակն է։ Եկե՛ք հետապնդենք նրան, ինչն ուզում ենք նվաճել այս մրցաշրջանում»,- գրել է ֆուտբոլիստը։
























































