«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան մտադիր է ապագայում պայմանագիր կնքել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի հետ։
Ֆրանսիացին մոտ է Մադրիդի «Ռեալ» տեղափոխությանը, բայց, ինչպես պնդում է Cadena SER-ի լրագրող Մարիո Տոռեխոնը, Լապորտան իր շրջապատին հաղորդել է, որ փորձելու է գնել Մբապեին։
«Մեսսիի վերադարձը նմանատիպ գաղափար է, ինչպես այն, որ Լապորտան մտերիմներին ասում է, որ Մբապեին խլելու է «Ռեալից»։ Սա տարօրինակ է ու գրեթե անհնար»,- ասել է Տոռեխոնը El Larguero-ի եթերում։
Մբապեի պայմանագիրը փարիզյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2022 թվականի ամառ։
























































