Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» հարձակվող Սերդար Ազմունը կարող է տեղափոխվել Լիգա 1։
Ինչպես տեղեկացնում է լրագրող Նիկոլո Շիրան, իրանցի ֆուտբոլիստը չորս տարվա պայմանագիր է համաձայնեցրել ֆրանսիական «Լիոնի» հետ։
Ազմունի և ռուսական ակումբի միջև պայմանագրի ժամկետը լրանում է 2022 թվականի ամռանը։ Ըստ աղբյուրի՝ «Լիոնի» և Ազմունի միջև պայմանագիրը նախատեսված է լինելու չորս տարվա համար։
























































