Պրեմիեր լիգան գործարք է կնքել NBC-ի հետ՝ 2022-2028 թվականներին ԱՄՆ-ում հեռարձակման իրավունքները վաճառելու համար։
Պայմանագրի արժեքը կազմում է 2,7 միլիարդ դոլար, հայտնում է The Financial Times-ը: NBC-ի հիմնական մրցակիցներն էին ViacomCBS-ը և Disney ESPN-ը։
NBC-ի նախորդ գործարքը Պրեմիեր լիգայի հետ կնքվել էր 2015 թվականին՝ 1 միլիարդ դոլարով:
Financial Times-ը գրում է, որ գործարքը ցույց է տալիս հեռարձակողների կողմից աճող պահանջարկը սպորտի նկատմամբ՝ Netflix-ի և այլ հոսքային ծառայությունների աճող մրցակցության ֆոնին:
























































