«Ռոստովի» և «Լոկոմոտիվի» նախկին գլխավոր մարզիչ Յուրի Սյոմինի թոռնուհին՝ 17-ամյա Մարիա Սյոմինան, մանրամասներ է հայտնել, թե ինչպես է հանրահայտ մասնագետն օգտվում սոցիալական կայքերից։
«Այն խոսակցությունները, իբր ես եմ պապիկին համոզել՝ գրանցվել սոցիալական կայքերում, ճիշտ չէ։ Դա նրա ցանկությամբ է եղել։
Պապիկը բոլորիցս մոդայիկ է և շատ է հետևում նորաձևության կանոններին։ Նա անձամբ է որոշում՝ ինչ նկարներ տեղադրել։ Ամեն անգամ պապիկը հրապարակումներ է անում, իսկ տատիկը ուղղում է այն թերացումները, որոնք մնում են հրապարակումների արդյունքում»։
View this post on Instagram























































