«Ռեյնջերսի» նոր գլխավոր մարզիչը Նիդեռլանդների հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ջովանի վան Բրոնկհորստն է, հայտնում է շոտլանդական ակումբի պաշտոնական կայքը։
46-ամյա վան Բրոնկհորստը ստանձնել է այդ պաշտոնը, որը թափուր է մնացել Սթիվեն Ջերարդի՝ «Աստոն Վիլա» տեղափոխվելուց հետո։
Նիդեռլանդացի մասնագետը նախկինում աշխատել է «Ֆեյենորդում», որը նրա գլխավորությամբ դարձել է երկրի չեմպիոն, երկու անգամ նվաճել Նիդեռլանդների գավաթը և սուպերգավաթը։
Վան Բրոնկհորստի նախկին աշխատավայրը Չինաստանի «Գուանչժոու» թիմն էր: Նշենք, որ «Ռեյնջերսի» կազմում Ջովանին որպես խաղացող հանդես է եկել 1998-2001 թվականներին:























































