Todofichajes-ը նշել է երկու պատճառ, որոնց առկայության պարագայում «Բարսելոնան» չի կարողանա վաճառել բրազիլացի կիսապաշտպան Ֆելիպե Կոուտինյոյի տրանսֆերը։
Ըստ աղբյուրի՝ գլխավոր պատճառներից առաջինն այն է, որ ֆուտբոլիստն անձամբ չի ցանկանում փոխել ակումբային գրանցումը։ Մյուս հիմնական պատճառն էլ հանդիսանում է Կոուտինյոյի բավականին բարձր աշխատավարձը։
Բրազիլացուն ձեռք բերելու հիմնական թեկնածուն համարվում էր անգլիական «Նյուքասլը», սակայն վերը նշված դժվարությունների արդյունքում անակցությունները դադարեցվել են։
























































