«Բարսելոնան» կողմնորոշվել է մի քանի տրանսֆերային թիրախների հարցում։
Ինչպես տեղեկացնում է լրագրող Ժերար Ռոմերոն, կատալոնական ակումբը հետաքրքրված է «Չելսիի» ֆուտբոլիստներ Սեսար Ասպիլիկուետայի, Անդրեաս Քրիստենսենի, ինչպես նաև «Վալենսիայի» պաշտպան Խոսե Լուիս Գայայի և «Զալցբուրգի» հարձակվող Քարիմ Ադեյեմիի ծառայություններով։
Աղբյուրը նշում է, որ «կապտանռնագույնները» պատրաստվում են Քրիստենսենի գործարքն իրականացնել անվճար։
























































