Ֆրանսիացի նախկին կիսապաշտպան Էմանուել Պետիտը պատմել է, որ Մադրիդի «Ռեալի» նախկին մարզիչ Զինեդին Զիդանն անգլերեն է սովորում։
Մամուլում երկար ժամանակ լուրեր էին պտտվում, որ «Մանչեսթեր Յունայթեդի» ներկայիս մարզիչ Օլե Գունար Սուլշերը մոտ է աշխատանքից ազատվելուն։ Նրա փոխարեն նոր մասնագետ են փնտրում, թեկնածուներից մեկը Զիդանն է։ Ավելի վաղ նաև հաղորդվում էր, որ 49-ամյա ֆրանսիացին անգլիական ակումբի ղեկավարությանը տեղեկացրել է, որ պատրաստ չէ աշխատել Պրեմիեր լիգայում։
«Շփումը շատ կարևոր է, այնպես որ, եթե դուք չեք տիրապետում անգլերենի և գալիս եք այնպիսի ակումբ, ինչպիսին «Մանչեսթեր Յունայթեդն» է, դա մեծ խնդիր կլինի: Վերջերս ինձ ասացին, որ Զիդանը սովորում է անգլերեն, ուստի նա գիտի, թե որքան կարևոր է դա իր կարիերայի համար:
Բայց Զինեդինը «Մանչեսթեր Յունայթեդում»… ես չեմ հավատում դրան, ճիշտն ասած: Իհարկե, նա շատ հայտնի է, բայց նա երբեք չի խաղացել Պրեմիեր լիգայում, նա ընդհանուր քիչ բան ունի Պրեմիեր լիգայի հետ»,- մեջբերում է Պետիտին Bookmakers.co.uk-ը։
























































