Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քարիմ Բենզեման նշել է, թե ինչպիսի շանսեր ունի «Ոսկե գնդակ» ստանալու։
«Տեսնենք՝ ինչպես կդասավորվի ամեն բան։ Միանշանակ ես հույս ունեմ ստանալ մրցանակը։ Շատ ուրախ եմ, որ թեկնածուների թվին եմ դասվում։
Հուսով եմ, որ կշարունակեմ նույն կերպ գոլեր խփել։ Ամեն դեպքում, աշխարհի առաջնությունը լինելու է մեր գլխավոր նպատակներից մեկը։
Մենք հրաշալի կազմ ունենք, որպեսզի կարողանանք նվաճել չեմպիոնությունը»,- Բենզեմայի խոսքերն է մեջբերում Eurosport-ը։
























































