Ռուսաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Օլեգ Շատովը ժամանակավորապես դադարեցրել է ֆուտբոլիստի կարիերան։
Այս մասին տեղեկացնում է Կազանի «Ռուբինի» պաշտոնական կայքը, որտեղ ելույթ էր ունենում Շատովը։ Վերջին անգամ կիսապաշտպանը խաղադաշտ էր դուրս եկել օգոստոսին։
Բացի կազանյան ակումբից, 31-ամյա Շատովը հանդես է եկել նաև «Զենիթում», «Կրասնոդարում», «Ուրալում» և «Անժիում»։
























































