Եվրոպական հինգ ակումբներ կպայքարեն «Լեսթերի» պաշտպան Ուեսլի Ֆոֆանայի տրանսֆերը ձեռք բերելու համար։
Ինչպես տեղեկացնում է լրագրող Սանտի Աունան, խոսքը վերաբերվում է «Մարսելին», «Ռեալ Մադրիդին», «Բարսելոնային», «Չելսիին» և «Մանչեսթեր Յունայթեդին»։
Ըստ աղբյուրի՝ սակայն, Ֆոֆանան ցանկանում է կարիերան շարունակել «Արքայական ակումբի» կազմում։
Ֆրանսիացի պաշտպանը «Լեսթերի» կազմում մասնակցել է 38 հանդիպման՝ դառնալով մեկ արդյունավետ փոխանցման հեղինակ։
























































