«Ֆիորենտինայի» ռուս հարձակվող Ալեքսանդր Կոկորինը կարող է տեղափոխվել իտալական մեկ այլ ակումբ։
Ինչպես տեղեկացնում է Matchtv-ն, «մանուշակների» ղեկավարությունը ցանկանում է առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում վաճառել Կոկորինի տրանսֆերը, կամ վերջինիս վարձավճարով ուղարկել այլ ակումբ։
Ըստ աղբյուրի՝ հարձակվողի ծառայություններն առաջարկվել է «Ջենոայի» գլխավոր մարզիչ Անդրեյ Շևչենկոյին։ 30-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 3,5 միլիոն եվրո, իսկ վերջինիս պայմանագրի ժամկետը Ֆլորենցիան ներկայացնող ակումբի հետ լրանում է 2024 թվականին։
Ընթացիկ մրցաշրջանում Կոկորինը «Ֆիորենտինայի» կազմում խաղադաշտում ստացել է ընդամենը 27 րոպե խաղաժամանակ։
























































