Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին կատակների թիրախ է դարձել TNT Sports Brasil-ի կողմից։
34-ամյա ֆուտբոլիստին թրոլինգի է ենթարկվել 2022 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլի 14-րդ փուլի Արգենտինայի և Բրազիլիայի հավաքականների միջև իր անփայլ խաղի համար:
ՊՍԺ-ի հարձակվողը խաղադաշտում անցկացրել է բոլոր 90 րոպեները, սակայն արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել և հանդիպումն ավարտվել է գոլազուրկ ոչ-ոքիով։
TNT Sports Brasil-ը Instagram-ում հրապարակել է Մեսսիի՝ վեսթերնի ոճի լուսանկարը՝ «Փնտրվում է» մակագրությամբ, ակնարկելով, որ Մեսսին խաղադաշտում ակտիվությամբ աչքի չի ընկել հարավամերիկյան սուպերկլասիկոյի ժամանակ։
Посмотреть эту публикацию в Instagram























































